Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Դաշնակցությունն էլ է խոսում կեղծիքներից

Դաշնակցությունն էլ է խոսում կեղծիքներից
11.12.2015 | 19:49

ՀՅԴ-ն չի հերքում, որ հանրաքվեի ժամանակ խախտումներ եղել են, բայց Հայաստանի այսօրվա ընտրական համակարգը հնարավորություն չի տալիս որևէ քաղաքական ուժի հետընտրական շրջանում փաստարկված ու ապացուցողական արձանագրել խախտումների այն ծավալը, որն իսկապես կարող է հարցականի տակ դնել ցանկացած ընտրություն ու հանրաքվե: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այսուհանդերձ, դաշնակցությունը համոզված է. «Գրգռվածություն, չփաստարկված հայտարարություններ ու մեղադրանքներ միշտ էլ հնչում են, բայց պետք է այնքան հաստատակամ ու խոհեմ լինել, որ դաս քաղել: Մենք վստահ ենք, որ միայն աշխատանքն է արդյունք տալիս, հայհոյելը, չարությունն արդյունք չեն տալիս»,- ասաց նա`ափսոսանք հայտնելով, որ այս անգամ էլ հնարավոր չեղավ հանրության վստահությունն ընտրական գործընթացներին մեծացնել:

Իրենց հասցեին հնչող քննադությանն էլ, Աղվան Վարդանյանը պատասխանում է. «Թող իրենք իրենց նայեն, թե իրենք քանի տեղամասում են կարողացել օրինականություն ապահովել, մենք քանի, իրենք քանի ընտրատեղամասում են իրենց հանձնաժողովների անդամների տեղերն ուրիշին տվել, դաշնակցությունը՝ քանիսին: Չի կարելի մեղադրանքներով որևէ հարց լուծել, թող մեղադրեն, դա չի փոխելու իրադրությունը: Դաշնակցության հասցեին միշտ էլ մեղադրանքներ հնչել են»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ